ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարների խորհրդի նոր նախագահ կդառնա Ադրբեջանի ՆԳ նախարարը` համաձայն հերթականության, Հայաստանի կողմից այդ լիազորությունները Ռուսաստանին հանձնելը իրավական հիմքեր չունի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՊՀ անդամ-երկրների տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի աղբյուրը:
Ըստ ընթացակարգի, լիազորությունների փոխանցումն իրականացվում է ռոտացիայի կարգով, ըստ լատինական այբուբենի: Այսպիսով, Հայաստանից հետո նախագահությունը կազմակերպությունում անցնում է Ադրբեջանին»,- ասել է գործակալության զրուցակիցը եւ հավելել, թե լիազորությունների փոխանցումը հնարավոր է լիայն խորհրդի նիստում, այլ ձեւաչափ ընդունված չէ, ուըստի Հայաստանի ոստիկանապետի որոշումը` լիազորությունները փոխանցել Ռուսաստանին, չի համապատասխանում ընթացակարգին եւ իրավական հետեւանքներ չի ունենա:




























