Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը չի ծրագրում ներդրումներ անել Հունգարիայի արժեթղթերի եւ այլ ֆինանսական գործիքների մեջ: Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Day.az-ը, վկայակոչելով Trend-ը:
«SOCAR-ն անհրաժեշտ է համարում պարզաբանումներ տալ նման կեղծ տեղեկատվության վերաբերյալ նախքան դրա հրապարակումը»,- հենց նման տարօրինակ ձեւակերպմամբ էլ Ադրբեջանը փորձել է խուսափել միջազգային մամուլում տարածված հաղորդագրություններից, թե Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են կեղտոտ գործարքի արդյունքում:




























