Հայաստանին անհրաժեշտ է հայտարարել այն մասին, որ օրինական եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան է  համարում ԼՂՀ կազմավորման գործընթացը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նրա պարզաբանմամբ, ոչ ոք, այդ թվում` Հայաստանը, չի կարող ճանչել ԼՂՀ անկախությունը` առանց հանրապետության կազմավորման գործընթացի օրինականությոն ճանաչման: «Անհրաժեշտ է աշխարհին ասել, որ ԼՂՀ կազմավորման գործընթացն օրինական է եղել: Անհարժեշտ է աշխարհին ներկայացնել ԼՂՀ կարգավիճակի ճանաչման իրավական հիմքերը»,-ասաց ՀԴԿ նախագահը:

Նա նաեւ նշեց, թե լիովին պաշտպանում է Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքագիտության դոկտոր  Հայկ Քոթանջյանի` Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ համագործակցության համաձայնագրի կնքման մասին առաջարկը: