Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Հայտարարության մեջ մասնավորապես ներկայացվում են Հունգարիայում Սաֆարովի ցմահ ազատազրկման պատճառները եւ թե ինչպես են արտահանձնումից հետո Ադրբեջանում նրան որպես ազգային հերոս ընդունել:
«Մենք ափսոսանքով պետք է արձանագրենք, որ Սաֆարովի ազատ արձակումը Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանություննեի միջեւ գաղտնի եւ կեղտոտ գործաքի արդյունք էր: Անընդունելի է, երբ արդարության, պատվի եւ արժանապատվության արժեքները դառնում են վաճառքի առարկա: Հատկապես ցավալի է այն փաստը, որ նման գործարքին մասնակցում է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ երկիրը:
Ելենով վերոնշյալից, մենք բոլոր երկրների կառավարություններից, որոնց հետ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ ունենք, ակնկալում ենք միանշանակ եւ հստակ արձագանք` հանցագործի աննախադեպ եւ աղաղակող արտահանձնման եւ մարդասպանի նկատմամբ»,-նշվում է հայտարարության մեջ:




























