Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է վրացական մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած` Աֆղանստանից վրացական ուժերը դուրս բերելու մասին լուրերը:
«Վրաստանը դուրս չի բերում իր զորքերը Աֆղանստանից: Ավելին, նախատեսվում է կոնտինգենտի ավելացում: Տեղի է ունենում զինվորականների ռոտացիա. մի մասը վերադառնում է, նույն քանակով մյուս մասը մեկնում է»,-հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում:
Աֆղանստանում ISAF-ի կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում վրացական վաշտը (175 զինվոր եւ սպա), որը տեղակայված է Քաբուլում:




























