«E-մոբիլների» արտադրության ժամկետները հետաձգվում են 2–2,5 տարով`թափքերի ամերիկյան պատրաստողի մեղքով: Այս մասին հայտարարել է «Յարովիտ» հոլդինգի նախագահ Անդրեյ Բիրյուկովը, ով ավելի վաղ ղեկավարում էր «E-ավտոն»: Նրա խոսքով, առաջին «E-մոբիլը» կթողարկվի 2014թ. տարեվերջից ոչ շուտ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բացի այդ, Բիրյուկովն ասել է, որ տնօրենների խորհրդի որոշմամբ ինքը լքում է գլխավոր տնօրենի պաշտոնը, սակայն մնալու է ընկերության բաժնետեր եւ գործընկեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտադրությունը կսկսվի այս տարի:




























