ԱՄՆ պետքարտուղարությունը չի հաստատում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ հեռախոսազրույցի փաստը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետքարտուղարության մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը, իրենք չեն հաստատում նման հեռախոսազրույցի փաստը: Բացի այդ, Մամեդյարովի հետ հեռախոսազրույցի փաստը NEWS.am-ը թղթակցի հետ զրույցում հրաժարվեց հաստատել Ուիլյամ Բերնսի անձնական ասիստենտը:
Ավցելի վաղ ադրբեջանկալն ԶԼՄ-ներին իբր տեղի ունեցած հեռախոսային բանակցությունների մասին հաղորդել էր Ադրբեջանի ԱԳն մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուալեւը: Նա նշել էր, թե զրույցի ժամանակ Մամեդյարովն իբր ասել է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման վերաբերյալ ԱՄՆ դիրորոշումն Ադրբեջանում ըմբռնում չի գտել:
Ադրբեջանական կողմի կարծիքով, Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպային կացնահարելու փաստը պետք է դիտարկել ղարաբաղյան հակամարտութան համատեքստում:




























