Անցած յոթ ամիսների արդյունքում արտադրության ծավալի կտրուկ աճ է արձանագրվել երկրի արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնագավառում:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 10,2%-ով կամ դրա մեկ տասներորդ չափով: Հաջողությունը հիմնականում ապահովել է բեքը, քանի որ անասնապահության բնագավառում ցուցանիշն առավել է եղել ընդամենը 2,1%-ով:

Ապրանքային առաջարկի աճը հանգեցրել է մշակաբույսերի գնի նվազման: Պաշտոնական վիճակագրության տվյալներով` ընթացիկ տարրվա հուլիսին, նախորդ տարվա համեմատ, բանջարեղենի միջին մանրածախ գները նվազել են 7,0, մրգինը`20,8 տոկոսով:

Արտադրողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացման գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2 տոկոսով, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի միջին գներն ավելացել են  2,0 տոկոսով:

Ընթացիկ տարվա օգոստոսին կառավարությունը հողագործությամբ զբաղվողներին պետական օգնություն հատկացնելու ծրագիր հաստատեց, որը թույլ է տալիս մատչելի գնով դիզելային վառելիք գնել: Ծրագրի համար ավելի քան 632 մլն դրամ է հատկացվել:

Արդյունաբերության աճի տեմպերն ավելի բարձր են եղել:

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայրենական արդյունաբերության ֆիզիկական ծավալն աճել է 13,4 տոկոսով: Առանձնահատուկ նշանակություն ունի մթերային արտադրանքի  աճը`10,3%:

Հատկապես մեծացել է վատ սովորություններըը  խթանող ապրանքների` ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրությունը` համապատասխանաբար, 39,0 եւ 51,8 տոկոսով:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 5,2%-ով: