«Հայաստան» հանրախանութի սեփականատեր գործարար Փայլակ Հայրապետյանը օգոստոսի 28-ին մեկնել է Փարիզ, որտեղ սեփական բնակարան ունի: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։

«Այնտեղից նա ուղեկցողի հետ մեկնելու է Աֆրիկա` Սիեռա Լեոնե` հայտնի ալմաստի հանքեր: Երեւի ուզում է համոզվել, թե որքանով են ճիշտ գործարար Աշոտ Սուքիասյանի բացատրությունները` կապված իրենց ընդհանուր վեճի հետ»,- գրում է «Հայացքը»: