Միջազգային վարկանշային Moody`s գործակալությունը ԵՄ-ի վարկանշային կանխատեսումը կայունից փոխել է բացասականի:
Վարկանիշն, ընդ որում, մնացել է անփոփոխ` հնարավոր ամենաբարձր ААА մակարդակի վրա:
Գործակալությունում հայտարարել են, որ ընդհանուր վարկանիշի փոփոխությունն արտացոլում են ԵՄ-ի որոշ հովանավորների ընթացիկ բացասական կանխատեսումները, ներառյալ՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Բրիտանիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Moody`s-ը նաեւ զգուշացնում է, որ ԵՄ անդամ պետությունների իր պարտականություններից հետ կանգնելը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության ընդհանուր վարկային կարողության վրա:




























