Սեպտեմբերի 3-ի երեկոյան Հելսինկիում կրակոցներ են տեղի ունեցել, զոհվել է մեկ մարդ:
Ըստ տեղական լրատվամիջոցների` դեպքը տեղի է ունեցել կայարանից ոչ հեռու: Անհայտ տղամարդը կրակ է բացել` խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում:
Ինչպես AP-ին վկայակոչելով հայտնում է rbc-ն, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հրաձիգին: Այդ մասին հայտնել է մայրաքաղաքային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկության, որը Helsingin Sanomat տեղական թերթի հրատարակությանն է փոխանցել ականատես Ջաֆար Մուսթաֆա Բաշդան, սպանվածը ձերբակալվածի հայրն է: Հանցագործության դրդապատճառն իբր հարազատների միջեւ անձնական անհաշտությունն էր:




























