Կոլումբիայում սպանել են կոկայինի թագուհուն`թմրավաճառքով զբաղվող Գրիսելդա Բլանկոյին: Անհայտ անձինք կրակել են 69-ամյա Բլանկոյին, երբ նա դուրս գալիս է եղել Մեդելին քաղաքի մսի կրպակից:
1970-ականներին Բլանկոն առաջին թմրավաճառներից էր, որոնք իրենց բիզնեսը կառուցել էին Կոլումբիայից ԱՄՆ կոկայինի անօրինական մեծածախ վաճառքի հիմքին: Կոկայինի թագուհին բազմաթիվ եղանակներ է մշակել, որոնցից շատերը մինչեւ օրս էլ կիրառվոմ են տեղական թմրակարտելների կողմից, գրում է «utro.ru»-ն:
Թմրանյութերի անօրինական շրջանառության համար Գրիսելդա Բլանկոն 2 տասնամյակ անցկացրել էր ամերիկյան բանտում, որից հետո արտաքսվել էր Կոլումբիա:




























