Թերթի հարցերին պատասխանել է ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը.
««Նախագահական ընտրությունների հետ կապված ես որեւէ բան չեմ ուզում ասել, որեւէ մեկի ասածը չեմ ուզում մեկնաբանել: Նաեւ ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռեւս նախագահական ընտրությունները քննարկման առարկա չեն դարձել, այնպես որ, բոլոր վերլուծություններն ու եզրակացությունները, որոնք արվում են, դրանք զուտ ենթադրություններ են եւ որեւէ հիմք չունեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն` նախագահական ընտրություններում իր թեկնածության հարցը հանվել է «Բարգավաճ Հայաստանի» օրակարգից: Վ. Օսկանյանը չի ցանկացել խոսել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին:
«Այն դեպքում, երբ Քոչարյանն անձամբ որեւէ բան չի հայտնել, ես չէի ցանկանա որեւէ մեկնաբանություն տալ»,- ասել է նա` ավելացնելով, որ շարունակում է հանդիպել Ռ. Քոչարյանին, երբ հարմար առիթ է լինում»,- գրում է «168 ժամը»:




























