Ինդոնեզիայում` Յավա եւ Բալի կղզիների հարավային ափերին սեպտեմբերի 4-ի գիշերը 6,5 բալ  ուժգնությամբ երկրաշարժ  է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Ազգային կենտրոնը, ցունամիի վտանգի նախազգուշացում չի հայտարարվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեւելյան Յավա նահանգի Բայովանգի քաղաքից 301 կմ հարավ-արեւմուտք: Հիպոկենտրոնը գտնվել է Հնդկական օվկիանոսի մակերեւույթից 10 կմ խորությունում, հայտնում է NEWSru.com-ը:

Բալիում մարդիկ ցնցումները զգացել են  30 վայրկյան: Զոհերի եւ  ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ինդոնեզիան այսպես կոչված  «Խաղաղօվկիանոսյան հրե գոտու» երկրներից է: