Ամերիկյան Մինեսոթա նահանգում խաղատներից մեկի աշխատողները հսկայական չիզբուրգեր են պատրաստել եւ նոր ռեկորդ գրանցել Գինեսի գրքում:
Քարլթոն քաղաքի Black Bear խաղատան չիզբուրգերի տրամագիծը 3 մ է, իսկ քաշը` 915 կգ:
Ռեկորդը գրանցել է Գինեսի գրքի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռոբերթսոնը: Նա նշել է, որ սենդվիչը շատ համեղ է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չիզբուրգերի նախորդ ռեկորդը սահմանվել էր նույն խաղատան խոհարարների կողմից, բայց այն ժամանակ քաշը եղել էր 400 կգ, այդ թվում՝ 27 կգ խոզի միս, 23 կգ աղցան, 23 կգ սոխ եւ 18 կգ պանիր: Սենդվիչի պատրաստման համար այն ժամանակ պահանջվել էր 4 ժամ:




























