ՀՀ Կենտրոնական բանկը թերթի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է սպասվող գնաճի մասին շրջանառվող լուրերը.
«Պարենային ապրանքների, մասնավորապես՝ հացամթերքների միջազգային շուկայում հիմնարար լարվածության եւ գնաճային միտումների գերակշռման մասին ՀՀ Կենտրոնական բանկը դեռեւս նախանշել էր ԿԲ Դրամավարկային քաղաքականության 2012թ. 3-րդ եռամսյակի ծրագրում։
2012թ. երկրորդ կիսամյակում հացամթերքների միջազգային գների կանխատեսվող 35.0 տոկոս աճի պայմաններում՝ ԿԲ-ն ակնկալում է ներքին գների ընդամենը 5.0 տոկոս աճ, որի նպաստումը գնաճի ցուցանիշին կազմում է շուրջ 0.5 տոկոսային կետ»,- նշված է ԿԲ պատասխանում»,- գրում է «168 ժամը»:




























