Վրաց-ռուսական սահմանի վրա Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից ոչնչացված 11 գրոհայինների թվում հայտնվել է չեչեն նախկին ապստամբ գործակալ Ահմեդ Զաքաեւի թիկնապահ` Դուկվախ Դուշուեւը, հայտնում է ռուսական «Կոմերսանտը»:
2003 թ-ին նա որպես վկա մասնակցել է Լոնդոնյան դատարանում ընթացող Զաքաեւի արտահանձնում պահանջող Ռուսաստանի Գլխավոր դատախազության հայցին: Շնորհիվ այն բանի, որ վկան փոխել է իր ցուցմունքները, գրոհայինների գործակալը մնացել է Լոնդոնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է 11 սպանվածներից 7-ի ինքնությունը, ովքեր ոչնչացվել են վրաց-ռուսական սահմանի տարածքում` Լոպոտա կիրճում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում: Նրանցից երկուսը Վրաստանի քաղաքացիներ են եղել:




























