Լոս Անջելեսում չեն դադարում անտառային հրդեհները. տեղի իշխանությունները հանգստյան օրերը անտառային գոտում անցկացնող հարյուրավոր զբոսաշրջիկների են տարհանել:

Կրակը 1600 հա մակերեսով տարածք է ընդգրկել, գրում է Agence France-Presse-ը` հղում անելով տեղի իշխանություններին:

Դեպքի վայրում շուրջ 700 հրշեջ է աշխատում, 6 ուղղաթիռ եւ 2 բուլդոզեր:

Այդ տարածքում սովորաբար հանգստյան օրերին  (ԱՄՆ-ում այս երկուշաբթի ոչ աշխատանքային օր էր, քանի որ Աշխատանքի օրն էր նշվում) 10-12 հազար զբոսաշրջիկներ են լինում: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ իշխանությունները հարկադրված են եղել տարհանել տեղի 50 բնակիչների եւ հազարավոր հանգստացողների: