Ախալքալաքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահին ծեծել են հանձնաժողովի անդամները: Այս մասին հայտնում է «Գրուզիա- օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ի տվյալներով` սեպտեմբերի 3-ին նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են նույն հանձնաժողովի անդամներ` Մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն եւ «Բիձինա Ինվանիշվիլի»-«Վրացական երազանք» բլոկի ներկայացուցիչ Բեժան Գունավան:
Վրաստանի ԿԸՀ-ն քննադատում է այս փաստը եւ կոչ է անում հանձնաժողովի բոլոր անդամների փոխադարձ հարգանք եւ զսպվածություն ցուցաբերել:




























