Աստղագետները բնակության համար պիտանի մոլորակ են գտել, որի վրա կարող է ջուր լինել: Gliese 163с-ն արձանագրել է Գրենոբլի Տիեզերագիտության ասղադիտարանի աշխատակից Քսավիե Բոնֆիի գլխավորած եվրոպացի գիտնակաների խումբը: Բնակության համար պիտանի գոտին տիեզերքում հարաբերական տարածք է, որտեղ գտնվող մոլորակների մակերեւույթի պայմանները մոտ են Երկրին:
Gliese 163с-ը, որը Ոսկե ձկներ համաստեղությունից 50 լուսատարի հեռավորության վրա է գտնվել, պտտվում է կարմիր գաճաճի շուրջը, լիակատար պտույտն իրականացնում է 26 օրում: Նրա զանգվածը 6.9 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին, իսկ ձգողականությունը կրկնակիից ավելի մեծ է:
Gliese 163c-ն իր համաստեղության աստղից 40% -ով ավելի շատ լույս է ստանում, քան Երկիրն Արեգակից:
Gliese 163c-ի մթնոլորտի հատկանիշները դեռ հայտնի չեն, բայց գիտնականները ենթադրում են, որ այնտեղ կարող են գոյատեւել տարբեր մանրէներ: Սակայն շատ բարդ օրգանիզմներ (մարդիկ, կենդանիներ, բույսեր) այնտեղ չեն գոյատեւի բարձր ջերմաստիճանի պատճառով:
Գերերկիրն անվանում է, որն օգտագործվում է էկզոմոլորակներրն անվանելու համար, որոնց զանգվածը գերազանցում է Երկրի զանգվածին, բայց զգալի փոքր է գազային հսկաների զանգվածից:




























