Կլամարի սենատոր-քաղաքապետ, Ֆրանսիայի սենատի  Ֆրանսիա-Հայաստան  բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին վրդովեցրել  է 2004 թ-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովի ազատվելու հանգամանքը:

Ֆիլիպ Կալտենբախի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ես վրդովված եմ այս ազատումից: Հունգարական դատարանի կողմից հնչեցված դատավճիռը պետք է պահվի եւ ամբողջովին կիրառվի: Նման ներումը ուժեղ անհանգստություն է առաջ բերում:

Սպա Գուրգեն Մարգարյանը գազանաբար սպանվել է 2004 թ-ին այն բանի համար, որ նա հայ է եղել: Նման հանցագործության հեղինակին ազատելը` տհաճ ուղերձ է ` ուղղված նրանց, ովքեր աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման օգտին»: