Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Այցի շրջանակում Թիմերմանը սեպտեմբերի 4-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակի հավերժական կրակի մոտ:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, այցի շրջանակում Արգենտինայի արտգործնախարարը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:




























