Lufthansa ընկերության ուղեկցորդների հերթական գործադուլը սպառնում է իսկական տրանսպորտային կաթվածի վերածվել Գերմանիայի համար:
Ուղեկցորդների անկախ կազմակերպությունը այսօր կոչ է արել գործադուլ իրականացրել Տեգել օդանավակայանում: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել էր միության կայքում:
Համաձայն Lufthansa-ի օն-լայն պարբերականի, ներկայումս հետաձգվել են մոտ 300 չվերթներ:
«Մենք հույս ունենք, որ բողոքի ակցիայից հետո նշանակալից դժվարություններ կլինեն ավիամիության մեջ»,-նշել են Lufthansa-ում: Ուղեւորները կարող են անվճար գրանցվել այլ չվերթների համար, այդ թվում ինտերնետում եւ ինքնասպասարկման տերմինալներում, հանձնել տոմսերը, ետ ստանալ իրենց գումարը, կամ էլ փոխանակել վայրէջքային կտրոնը եւ տեղ հասնել Deutsche Bahn գնացքներով:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բողոքի ակցիայի նպատակը աշխատավարձերի բարձրացումն է 5 տոկոսով, ինչպես նաեւ աշխատանքային պայմանների լավացումը:




























