Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակիցները պայմանավորվել են իրենց երկրներում գործարաններ եւ պաշտպանական ձեռնարկությունների արդյունաբերություն ստեղծելու մասին:
«Իզվեստիա» թերթի տվյալներով, ռազմական գործարանները կստեղծվեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ երկրների տարածքներում, որոնք մտնում են ՀԱՊԿ-ի մեջ (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան): Ներկայումս ռուսական կողմը մշակում է ծրագրի իրականացմանը վերաբերող ընդհանուր փաստաթղթերը:
Պաշտպանական ռազմարդյունաբերությունը օրենսդրական հիմք է նախապատրաստում ՀԱՊԿ անդամ երկրներում ստեղծվելիք ձեռնարկությունների եւ ազգային պաշտպանական համալիրների արդյունաբերության միջեւ համագործակցության համար:
«ՀԱՊԿ-ի շրջանակներում որպես առանձին հարց քննարկվում է ռազմաարդյունաբերության նշանակության նոր ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ, այդ թվում ռազմական տեխնիկա արտադրող նոր գործարանների ստեղծում: Այս կապակցությամբ մենք մշակում ենք ռազմա-տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագրեր, որը ենթադրում է ռազմական եւ երկակի նշանակության արտադրանքի տեղափոխման դեպքում մուտքի եւ ելքի մաքսային ռեժիմի պարզեցում: Ինչպես նաեւ գաղափարներ կան համատեղ գիտա-հետազոտական եւ փոձա-կառուցողական աշխատանքներ կատարել` ռազամական նշանակության արտադրանքի մշակման եւ արդիականացման ուղղությամբ»,-հայտնել է պարբերականի զրուցակիցը:




























