Ամերիկացի հայտնի բիզնես-մարզիչ Սթիվ Սիբոլդը պարզել է, թե ինչով է հարուստ մարդու մտածելակերպը տարբերվում աշխատավարձով ապրող մարդու մտածելակերպից:

Տարբերություններից մեկն, ըստ նրա այն է, որ աղքատների կարծիքով ինքնավստահությունը թերություն է, այնինչ հարուստները դա առավելություն են համարում:

«Հարուստներն առանձնանում են նրանով, որ միշտ իրենց սեփական երջանկության մասին են մտածում, ավելորդ համեստությամբ չեն տառապում եւ չեն ձեւացնում, թե ուզում են փրկել աշխարհը...»,-նշում է գրքի հեղինակը, գրում է NEWSru.com-ը:

Ըստ աղքատների` հարստանալու համար պետք է ինչ-որ առանձնահատուկ բան անել, այնինչ հարուստները կարծում են, որ հարստանալու համար պետք է լինել առանձնահատուկ...

Սթիվ Սիբոլդն իր գրքում ընդհանուր առմամբ 21 տարբերություն է նշել: