2012 թ. երկրորդ եռամսյակում հայաստանյան առեւտրային բանկերին հաջողվել է մեծ ծավալներով վարկային ռեսուրսներ ներգրավել Ռուսաստանից; Ըստ ՀՀ կենտրոնական բանկի երկրորդ եռամսյակի բանբերի՝ եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերն ու վարկային

կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 713.6 մլն դոլար վարկային միջոցներ, որի մոտ 57 %-ը Ռուսաստանից է, 13.1 %-ը` Գերմանիայից, 11.8 %-ը` Լատվիայից, 9.1%-ը` միջազգային կազմակերպություններից: Նշենք, որ նախկինում հայկական կազմակերպությունները վարկաին ռեսուրսների հիմնական մասը ստանում էին միջազգային կազմակերպություններից, սակայն Եվրոպայում ֆինանսական շուկայի անկայունության հետեւանքով նմանատիպ գործարքները նվազել են:

2012 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում հայկական ֆինանսական կազմակերպություններն իրականացրել են 532 մլն դոլար արտաքին պարտքերի մայր գումարների մարումներ: Այսպիսով՝ ընդհանուր արտաքին պարտքը եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 1.04 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի 871 մլն դոլարի համեմատ:

Սակայն 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ աճել է եւ կազմել 6.1%: Արտաքին վարկերի մոտ 44.8%-ը լողացող (LIBOR, EURIBOR եւ այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.7 տարի է: