2012 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է 1 մլրդ դրամի էլեկտրոնային առեւտուր: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. երկրորդ եռամսյակի Բանբերում: Նշենք, որ 2012 թ. առաջին եռամսյակում էլեկտրոնային առեւտրի ծավալները կազմել են 1.1 մլրդ դրամ, իսկ 2011 թ.՝ 700-800 մլն դրամ (եռամսյակային կտրվածք):
Նշենք, որ էլեկտրոնային առեւտուրն աշխարհում վերջին տարիներին զգալի աճ է արձանագրել: Էլեկտրոնային առեւտրի համաշխարհաին շրջանառությունը գնահատվում է մոտ 650 մլրդ դոլար, որից 180 մլրդ դոլաը բաժին է ընկնում ԱՄՆ-ին:



























