Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել Ավստրալիայի հետ տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:
Այն պետք է նախադրյալներ ստեղծի երկու երկրների միջեւ փոխշահավետ եւ իրավահավասար համագործակցություն սկսելու:
Համաձայնագիրը հանդիսանում է տնտեսական բնույթի տիպային փաստաթուղթ, նման բովանդակության համաձայնագրեր ՀՀ կառավարությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ:
Համաձայնագրով նախատեսվում է նաեւ տնտեսական հարցերով հայ-ավստրալական համատեղ հանձնաժողովի ստեղծումը:



























