Մարոկկոյի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ուղեւորատար ավտբուսի խոշոր վթար:
Ավտոբուսը ընկել է ձորակը եւ շրջվել է, ավելի քան 42 մարդ է զոհվել, եւս 24 մարդ տուժել է:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը, վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00) Էլ-Հաուզ նահանգի Զագորա-Մարակեշ մայրուղու վրա:
ՄԱՊ տեղական լրատվական գործակալության տվյալներով վիրավորներից 4-ը ծանր վիճակում են:




























