Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կոչ է արել իսրայելական իշխանություններին՝ հրաժարվել Բերշեւա քաղաքում գտնվող Բերշեւա մզկիթի բակում անցկացնել գինու փառատոնը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, թե անընդունել է, երբ մզկիթի բակում գինու փառատոն են կազմակերպում։ Նա կոչ է արել իսրայելական իշխանություններին՝ հրաժարվել գինու փառատոնը մզկիթի բակում անցկացնելու գաղափարից, քանի որ այն սադրանք է եւ անհարգալից վերաբերմունք կրոնի հանդեպ։
Նշենք, որ Բերշեւայի մզկիթը կառուցվել է Օսմանյան տիրապետության ժամանակ։ Իսրայելական իշխանությունները մզկիթը վերանորոգելուց հետո այն թանգարան են դարձրել։




























