Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն չի հաստատել ռուս այն քաղաքացիների նկատմամաբ վիազային սահմանափակումների մասին տեղեկությունները, ովքեր մտնում են «Մագնիտսկու ցուցակի» մեջ: Այս մասին հայտնել է ռուսական ԱԳՆ-ի փոխնախագահ Վլադիմիր Տիտովը:
«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարությունից ստացվել են վստահեցումներ, ըստ որի այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» վերաբերյալ ոչ մի քաղաքական որոշում չի կայացվել եւ ռուս քաղաքացիների նկատմամաբ վիզային սահամանփակումներ չեն կիառվի»,-ասել է Տիտովը: Նա ավելացրել է, որ խոսք է գնում այն տեղեկատվության վերաբերյալ, որը սեպտեմբերի 2-ին հրապարակել է The Sunday Times թերթը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյն այսպես կորչված «Մագնիտսկու ցուցակն» ուղարկել է Մոսկվայում բրիտանական դեսպանատուն: Ինչպես հաղորդում է «The Sunday Times»-ը, Ներգաղթի հարցերով նախարար Դեմիեն Գրինը բրիտանացի պատգամավորներից մեկին ուղղված նամակում բացահայտել է ցուցակի մանրամասները: Ցուցակը հաշվի կառնվի` դրանում ներառված անձանց մուտքի վիզաների տրամադրման դեպքում: Գրինն ավելացրել է, որ Մեծ Բրիտանիան արգելում է այն անձամց մուտքը, ովքեր խախտում են մարդու իրավունքները եւ ընդգծում է Սեգեյ Մագնիտսկու մահվան արդարացի հետաքննության իրականացումը: Նշվում է, որ ցուցակում կան 60 ռուսաստանցի պաշտոնյաների, դատավորների եւ դատախազների անուներ, որոնք կասկածվում են Մագնիտսկու մահվան գործով:
Նշենք, որ «Hermitage Capital»-ի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին, ով կասկածվում էր հարկերի չվճարման մեջ, մահացել էր մեկուսարանում 2009 թ-ին:




























