Սիրիայի նախագահ Բաշար Ասադը  ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես փոխանցում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի եւ Կարմիր Խաչի  միջեւ համագործակցության հարցերը եւ դրանց ակտիվացմանն ուղղված օպտիմալ մեխանիզմները:

Ասադը նշել է, որ Սիրիան ողջունում է երկրում Կոմիտեի իրականացրած մարդասիրական ակցիան, քանի որ նրանք հանդես են գալիս կազմակերպության չեզոք եւ անկախ տեսանկյունից: Իր կողմից Մաուրերը բարձր է գնահատել Կարմի Խաչի համագործակցությունը սիրիական կառավարության հետ` ընդգծելով  երկու կողմերի  միջեւ առկա վստահության  կամուրջները: