Պյատիգորսկում թոշակառուն կրակել է երկու իրավաբանների վրա, որոնց կասկածել է տունը իր ձեռքից խլել ցանկանալու մեջ: Նաեւ պարզվել է, որ վիրավորներից մեկը նրա բարեկամն է:

Սեպտեմբերի 4-ին առավոտյան ժամը 10-ին 76-ամյա տղամարդը ներխուժել  է գրասենյակ`բացականչելով.«Բոլորը պառկեն գետնին»: Նա 4 անգամ գազային «Օսա» ատրճանակից կրակել է ամուսինների վրա, ովքեր գրասենյակում աշխատում են որպես իրավաբաններ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Թոշակառուն թաքնվել է հանցանքի վայրից, սակայն ձերբակալվել է որոշ ժամանակ անց:

Հայտնի է դարձել, որ ձերբակալվածը նախկինում եղել է իրավաբանների  այցելուն, ովքեր պաշտպանել են նրա շահերը քաղաքացիական  գործընթացի ժամանակ: Վիրավոր տղամարդը թոշակառուի զարմիկն է: Ծեր տղամարդը ենթադրել է, որ բարեկամը կնոջ հետ միասին ցանկանում է իր ձեռքից խլել բնակարանը: