Էրեբունիում Քրիստափորի փողոցի վրա գտնվող Ջրմուղի հարեւանությամբ գտնվող ծառերի մեջ այսօր` սեպտեմբերի 4-ին կախված վիճակում հայտնաբերվել է Նարդոսի 2-րդ նրբանցքի բնակիչ` 33-ամյա Գեւորգ Հարությունյանի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Էրեբունու բաժնից:
Ավելին` մինչ այդ ոստիկանությունում ինքնասպանվածի մայրը հաղորդում էր տվել, որ որդին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, ինչի հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել եւ աշխատանքներ սկսել նրան հայտնաբերելու ուղղությամբ: NEWS.am-ի տեղեկություններով Գեւորգը հոգեկան խնդիրներ է ունեցել եւ մինչեւ այս դեպքն էլի է ինքնասպանության փորձեր արել:




























