«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շնորհավորում է բոլոր դպրոցականներին Գիտելիքի օրվա առթիվ եւ հայտարարում Երեւանի եւ մարզերի դպրոցների աշակերտների համար տոնական միջոցառումների անցկացման մասին: Սեպտեմբերի 1-ին մեկնարկած միջոցառումները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ:
««ԱրմենՏել» ընկերության անունից ուրախ եմ շնորհավորել բոլոր դպրոցականներին, հատկապես առաջին դասարանցիներին` Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Առաջին անգամ դպրոց մտնող երեխաների համար դա նոր կյանքի սկիզբ է, հուզիչ եւ ուրախ ակնթարթ, որը նրանք հիշելու են ամբողջ կյանքի ընթացքում: Անցկացնելով այս միջոցառումները` մենք փորձում ենք տոնը դարձնել ավելի ուրախ, նվիրել երեխաներին տոնական լիցքեր եւ բազմապատկել ուսումնական առաջին օրերի ուրախությունը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկո:
Տոնական միջոցառումներն անցկացվում են Երեւանի, Արմավիրի, Ապարանի, Աշտարակի, Վանաձորի, Գյումրիի, Մեծամորի, Հրազդանի, Սպիտակի եւ Չարենցավանի դպրոցների շրջակայքում: Աշակերտների համար կազմակերպվում են ուրախ մրցումներ, բաժանվում են հուշանվերներ եւ դպրոցական պարագաներ:




























