Տավուշի մարզի Բերդ քաղաքի անտառում` հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում, երեկ` սեպտեմբերի 3-ին, կորած հովիվին դեռ չեն գտել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ` որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այժմ չի հաջողվել գտնել քաղաքացուն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ին, Տավուըշի մարզի Բերդ քաղաքի անտառում մարդ է կորել: Մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ՝ 71-ամյա Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել:
Նշենք, որ Տավուշի մարզը սահմանակից է Վրաստանին` հյուսիսում, եւ արեւելքում՝ Ադրբեջանին, իսկ Բերդ քաղաքը սահմանակից է Ադրբեջանին:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի




























