Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ նախագահի 2012 թ. մրցանակը կհանձնվի Ֆեդերիկո Ֆաջինին՝ միկրոպրոցեսորի հայտնագործողին: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նշենք, որ առաջին միկրոպրոցեսորը հայտնագործվել է 40 տարի առաջ՝ 1971 թ., «Ինթել» կորպորացիայում եւ կրում էր Intel 4004 անվանումը: Այն հեղափոխական նշանակություն ունեցավ համակարգչային տեխնիկայի զարգացման համար: Intel 4004-ը արտադրվում էր մինչեւ 1986 թ.:

ՀՀ նախագահի մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում  բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատին: Մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին: Առաջին մրցանակակիրը «Ինթել» կորպորացիայի նախկին գործադիր տնօրեն/տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթն էր. Իսկ 2011 թ. մրցանակը հանձնվեց Apple Computer ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակին: