ԵԽ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Մուզնիեկսը այսօր` սեպտեմբերի 4-ին, իր կարծիքն է հայտնել ադրբեջանական կողմի` Ռամիլ Սաֆարովի  ներման որոշումը, ով 2004 թ-ին սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

«Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Էթնիկ եւ ռասսայական հանցագործությունները հանդիսանում են հանցագործության ամենավտանգավոր տեսակը: Բացի նրանից, որ նրանք վնաս են հասցնում առանձին անհատին,  նրանք նաեւ քայքայիչ ազդեցություն են թողնում ամբողջական հանրության վրա: Կառավարությունները պետք է միշտ խիստ պատժամիջոցներ ձեռնարկեն նման ծագում ունեցող  հանցագործությունների դեմ»:

Բացի այդ, անձնակատարը նշել է այն փաստը, որ մարդասպանը փառաբանվել եւ պարգեւատրվել է Ադրբեջանում:

«Միայն ցավալ  կարելի է այն բանի համար, որ այն մարդը, ով սպանություն է գործել  ռասսայական եւ ազգային հողի վրա, նման վերաբերմունքի է արժանացել: Ամեն դեպքում, նման քայլը դեմ է մարդու իրավունքների միջազգային չափանիշներին: Նմանատիպ հանցագործության արդարացումն ու փառաբանումը կարող է օրինակ ծառայել նույն հասարակության այլ անդամների համար, ովքեր կարող են արդարացնել իրենց հանցագործությունները` որպես «արդարության վերականգնում»: Սա շատ վտանգավոր ուղերձ է»: