Թուրքիայի Մուղլա նահանգում օդապարիկով թռիչներք իրականացնող Հալիլ Իբրահիմ Քըլըչը հերթական թռիչքի ժամանակ Սուրբ Նիկողայոս կղզու մոտ ծովում լողացող սեւ մարմին է նկատել։

Իբրահիմը կարծել է, թե անծանոթ մարմինը սուզանավ է եւ ներքեւ իջնելուց հետո արագ ափ է գնացել, նավ վերցրել եւ ընկերների հետ մոտեցել են անծանոթ սեւ մարմնին։

Մոտենալուն պես նավի մեջ գտնվողները վախեցել են, քանի որ իրենց առջեւ հսկա սեւ կետ է հայտնվել, որն առանց նավի ներկայությունից քաշվելու մոտ 10 րոպե լողացել է եւ նոր իջել ծովի խորքերը։ 

Ականատեսների խոսքով՝ կետն ունեցել մոտ 20 մետր երկարություն եւ եղել է ափից մոտ 10 կմ հեռավորության վրա։