Զվարճալի լուսանկարների սիրահարները որոշել են դրանցից լավագույնների ժողովածու հրատարակել:

«Ֆոտոբոցերն» իբրեւ երեւույթ ի հայտ են եկել մի քանի տարի առաջ, գրում է The Daily Mail-ը:

Համացանցում կան թեմատիկ բազմաթիվ կայքեր, օրինակ` photobomb.net-ը, որի հիմնական ուղղվածությունը կարելի է բնութագրել այսպես.  «Բոլորն էլ լուսանկարները փչացնող ընկեր ունեն»: Այս տիպի  «ֆոտոբոցերում» պատկերված են լուսանկարվելու համար տարբեր կերպ դիրքավորված մարդիկ, որոնք չեն էլ կասկածում, որ իրենց թիկունքում ինչ-որ բան է կատարվում: Իսկ այնտեղ, որպես կանոն, ամենաանհարմար պահին հայտնվում է դեմքի վախեցնող արտահայտությամբ, տարօրինակ դիրքով ինչ-որ մեկը:

Նմանատիպ շատ լուսանկարներ կան նաեւ oddee.com կայքում, որին էլ պատկանում է «ֆոտոբոցերի» գիրք հրատարակելու նախաձեռնությունը: