McDonald`s-ը Հնդկաստանում առաջին անգամ կբացի բուսակերների համար նախատեսված ռեստորաններ: Այս մասին հայտնել է  Հնդկաստանի հյուսիսում եւ արեւելքում McDonald`s ցանցի կառավարիչ Վիկրամ Բաքշին:

Բուսակերական առաջին ռեստորանը կբացվի հաջորդ տարի Քաթրա քաղաքի մոտ գտնվող Վայշնո Դեվի Մանդիր քարայրային տաճարի հարեւանությամբ, փոխանցում է «Լենտա.ru»-ն:

Ամեն տարի այս սրբավայր են այցելում մոտ մեկ միլիոն ուխտավորներ: Բուսակերական ռեստորաններում միայն  կվաճառվեն առանց մսի համբուրգերներ, որոնք McDonald`s-ը արդեն մտցրել է իր ճաշացուցակի մեջ` մսային կերակրատեսակների հետ մեկտեղ:

Հնդկաստանում  McDonald`s-ի ցանցին դեռեւս չի հաջողվել մեծ հաջողություններ գրանցել իր ավանդական համբուրգերների վաճառքի հարցում, քանի որ անգամ ոչ կրոնավոր  հնդիկները  կովերին սուրբ են համարում եւ հրաժարվում են տավարի  միս ուտել:

Քանի դեռ Հնդկաստանում պատրաստվում են բուսակերական McDonald`s-ի բացմանը, Հայաստանում պատրաստվում են բացել ցանցի առաջին ռեստորանը: