Ֆրանսիական  Le Bon Coin կայքում, որը մասնագիտացած է օգտագործած իրերի վաճառքում, 6 ամսական երեխայի վաճառքի մասին հայտարարություն է հայտնվել: Այն տեղադրել է խաբված ամուսինը` մտածելով, որ երեխայի հայրն ինքը չէ:

Հայտարարության վերջում տղամարդն ավելացրել է ընդունված մակագրությունը. «Զանգահարեք, եթե ձեզ հետաքրքրեց: Գինը` սակարկելի»:  Գնի մասին տվյալներ չեն հայտնվել:

Հայտարարությունը տեղադրելուց մի քանի ժամ անց ֆրանսիական դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել: «Նույնիսկ եթե դա կատակ է, ապա միանգամայն անտեղի է», - հայտարարել են իշխանությունների ներկայացուցիչները: