AntiSec հաքերական խմբավորման անդամները ՀԴԲ-ի աշխատակցի համակարգչից առեւանգել են Apple-ի ավելի քան 12 մլն նույն UDID սարքավորումների նույնականացման համարներ եւ այդ սարքավորումների այլ անձնական տվյալներ:

Ի հաստատումն կատարված հարձակման` հաքերները հրապարակել են 1 մլն համարներ: հաքերները նշել են, որ հրապարակումից հեռացրել են մարդկանց ամբողջական անունները, նրանց հեռախոսահամրներն ու հասցեները` թողնելով միայն ծառայողական տվյալներ:

Ինչպես պնդում են AntiSec-ի անդամները, տվյալներով ֆայլը ստացվել է ՀԴԲ-ի աշխատակցի կոտրված համակարգչից այս տարվա մարտին, հաղորդում է «Газета.Ру»-ն:

UDID-ը առանձնահատուկ համար է, որ նախկինում լայնորեն օգտագործվում էր Apple iOS բջջային հիմքով սարքավորումների նույնականացման համար: