Մերձմոսկվայում  կողոպտել  են երգիչ Յուրի Անտոնովին: Դեպքը տեղի էր ունեցել «նոր Մոսկվայի» տարածքում` Կիեւյան խճուղում` «Մետրո» խանութի մոտ: Մի քանի անծանոթ մարդիկ երգչի մեքենայից  գողացել էին նրա անձնական իրերը:

«Տարել են ոչ մեծ պայուսակ , որտեղ գտնվում էին շինարարական փաստաթղթեր: Մեծ գումար այնտեղ չի եղել»,- մեջբերել է Անտոնովի խոսքերը «Ռոսսիյսկայա գազետան»: Երգիչը թալանի պահին գտնվել էր իր ավտոմեքենայի մոտ, սակայն չէր կարողացել խանգարել կողոպտիչներին:

Ինչպես հայտնել է ՆԳ քաղաքային վարչության մամուլի ծառայությունը, Անտոնովը դիմում էր  գրել Նովո- Պերեդելկինյան  շրջանի ոստիկանության բաժնում: