Նավթի գինը միջազգային շուկայում սեպտեմբերի 3 արդյունքներով աճի միտում է ցույց տվել: Ամերիկյան թեթեւ WTI (Light Sweet Crude Oil) նավթի հոկտեմբերի ֆյուչերսների արժեքը առեւտրային սեսիայի ընթացքում աճել է 58 սենթով՝ կազմելով 97,05 մեկ բառելի դիմաց: Brent մակնիշի ՝ Հյուսային ծովի նավթի հոկտեբերյան ֆյուչերսները աճել են 1,21  դոլարով՝ կազմելով 115,78  դոլար՝ բառելի դիմաց: