Հոլիվուդի աստղ Բրեդ Փիթը երկար էր մտածել, թե ինչ նվիրի իր ոչ պակաս աստղային  կնոջը` Անջելինա  Ջոլիին հարսանիքի կապակցությամբ: Ընտրությունը ընկել էր զինվորական  հրաձգարանի ու զինապահեստի վրա:

Պարզվում է` դերասանուհին վաղուց էր երազում գողտրիկ անկյունի մասին, որտեղ նա  կվայելեր հանգիստը ու կկրակեր ուզածի չափ, գրել է «Վսյա պրավդան»:

«Հրաձգությունը Էնջիի իսկական  կիրքն է: Նրանց  սիրավեպն էլ էր սկսվել նկարահանման հրապարակում (Միսթր ու միսիս Սմիթներ), որտեղ զենքը շատ էր»,- հաղորդել են աղբյուրները;

Այժմ  Անջելինան կարող է լիցքաթափվել հրաձգարանում երբ ցանկանա: Բրեդ Պիթը օրերով զբաղված է ամուսնության նախապատրաստություններով:  Տոնակատարության կազմակերպումը հարսնացուն ամբողջությամբ հանձնել է դերասանին: Ճիշտն ասած, գործը դժվար է շարժվում: Ֆրանսիայում գտնվող  կալվածքի վերանորոգումը, որտեղ պետք է կայանա հանդիսությունը, մինչ այժմ չի ավարտվել:

Դրա փոխարեն հյուրերի ցուցակը արդեն պատրաստ  է: Հարսանիքին կլինեն Ջոլիի նախկին ամուսինները’ Ջոնի Լի Միլլերը ու Թորնթոնը:  Անջելինան մինչեւ հիմա շատ մտերիմ է երկուսի հետ: