Վրդովմունք է առաջացնում ցինիկ եւ դաժան սպանություն կատարած հանցագործի ներումը: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ներման կապակցությամբ նման մեկնաբանություն է արել ՌԴ Հանրային պալատի միջազգային համագործակցության եւ հանրային դիվանագիտության աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սոկոլովը: Մեկնաբանությունը դրվել է ՀՊ կայքում:
«Հունգարական եւ ադրբեջանական իշխանությունների որոշումը անհնար է արդարացնել թշնամության կամ այլ պատրվակներով»,- նշել է նա:
Սոկոլովը հայտարարել է, թե «արտաքին ոչ տարածաշրջանային գերտերության» կողմից ծրագրված գործողություն է իրականացվում հայ-ադրբեջանական հակամարտության սրման ուղղությամբ, նաեւ փորձ թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում:
«Պատահական չէ, որ տվյալ իրադարձությունները տեղի են ունենում, ինչպես եւ վրաց-հարավօսական հակամարտությունը, ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին»,- ասել է ՀՊ անդամը:




























