NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում իտալական «Panorama» ամսագրում հրապարակված Հռոմի Գվիդո Կառլիի անվան սոցիալական հետազոտոթյունների միջազգային համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետի դոցենտ Աննա Մացոնեի հոդվածը:
Ռամիլ Սաֆարովը ադրբեջանցի զինվորական է, ով 2004 թ. դատապարտվել է ցմահ ազատազրկման հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար, Հունգարիայից էքստրադիցիայի է ենթարվել, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքու ժամանելուն պես նրան ներում է շնորհել, եւ ընդունել, որպես «ազգային հերոսի»: Այս պատմությունը ունի աներեւակայելի դառնություն: Քաղաքակիրթ Եվրոպայի կենտրոնում իրականացված նողկալի հանցագործություն, որն անհասկանալի պատճառներով պարգեւի արժանացավ:
Դա տեղի է ունեցել 2004թ. փետրվարի 19-ին, երբ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, ով ՆԱՏՕ-ի Բուդապեշտի զորակայանում անգլերենի դասընթացների էր մասնակցում, մի օր գնում է խանութ, գնում կացին, եւ մուտք գործելով անգլերենի կուրսերի մասնակցող հայ գործընկերոջ՝ Գուրգեն Մարգարյանի կացարան, քնած տեղը բազմաթիվ կացնով հարվածներ հասցնելով, սպանում է նրան: Սպանության պատճառը՝ Մարգարյանը հայ էր, հետեւաբար եւ թշնամի, ում պետք է սպանել:
Ադրբեջանցի զինվորականը գիտակից է, եւ պարծենում է կատարած սպանությամբ: Նա բանտարկվել էր, եւ ցմահ ազատարզկման էր դատապարտվել, իսկ ազատարզկումը պետք է անցկացներ Հունգարիայում: Այս պատմությունը աստիճանաբար մոռացության էր մատնվել, մինչեւ որ մի քանի օր առաջ Հունգարիան որոշեց Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկել Ադրբեջան:
Բաքվում Սաֆարովին, սակայն, նոր բանտախուց չէր սպասում: Նրան ընդունեցին, որպեսազգային հերոսի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհեց ու ազատություն տվեց: Ադրբեջանի առաջադեմ հասարակությունը եւս նրան հերոսացնում է: Ապշեցուցիչն այն է, որ 2004թ-ից Ադրբեջանում շատ երեխաների անվանել են Սաֆարով, կարծես թե նա սուրբ լինի իր հայրենիքում:
Սակայն իրականում, նա դահիճ է, անխիղճ մարդասպան, որը պատասխան չի տա իր գործած ահավոր արարքի համար, շնորհիվ Եվրամիության անդամ երկրի անպատասխանատու քայլի: Չնայած վարկանիշի բարձրացման համար ներդրած մեծ գումարներնին, Ադրբեջանը զարգացած աշխարհում հաստատվել է, որպես դաժան ավտորիտար պետություն, որի ղեկավարությունը Հայաստանի թշմամի է համարում, որը ցանկանում է ոչնչացնել: Ոչ թե հաղթել, այլ հենց ոչնչացնել, եւ եթե հնարավոր է ջնջել երկրի երեսից:
Ադրբեջանցիները մահմեդական են, իսկ հայերը՝ քրիստոնյա, բայց այս երկու ազգերին կրոնը չի բաժանում: Վեճի հիմքում ընկած է հողը, որը հայերի համար հայրենիք ու իրենց տեսակը պահպանելու միջոց է, որն ի դեպ քսաներորդ դարի սկզբում ամբողջությամբ վերանալու վտանգի տակ էր, քանի որ Թուրքիայում ցեղասպանություն կատարվեց նրա նկատմամբ:
Սա թարմ վերք է, որն ամեն անգամ արյունահոսում է, օրինակ՝ Բուդապեշտում կատարված սպանության դեպքի նման իրադարձությունների դեպքում:
Այս պատճառով Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանին հանձնումը Երեւանի համար տագնապալից է, եւ այդ սարսափները նորից վեր են հառնում: Բնակչության ֆիզիկական ոչնչացում, պատերազմ: Այս պատճառով Հայաստանը միանգամից խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը:
Եվրոպան եւս իր անհանգստություն է արտահայտում, սակայն պետք է ասել, որ այն ակնթարթային էր, չնայած այն հանգամանքին, որ հենց նրա կողմից ճնշումները կարող են որոշիչ լինել Ալեիեւի ռեժիմի համար: Ալիեւյան կլանը Բրյուսելում հզոր լոբբի ունի, որը ի վիճակի է ռազմավարական ընտրություններն ուղղորդել էներգետիկ ոլորտում:
Մենք չենք կարող մոռանալ, որ Բաքուն սեւ ոսկու ծովի մեջ է, եւ որ Ադրբեջանի հարստությունը քսանյոթ երկրի աղորժակ է բացում: Բայց այս հարցը, հեռու է կոմերցիոն տրամաբանությունից, այն առաջին հերթին էթիկական եւ քաղաքական է: Սաֆարովի Բաքցին հանձնելու հարցը հայերի մեջ միայն վտանգի տակ գտնվելու մտքեր է առաջացնում:
Այստեղ կարելի է ավելացնել, որ Ալիեւի քայլը միջազգային հանրության լռությանն է արժանանում, ինչպես դա հաճախ պատահել է նախկինում: Արդյոք հայերը կրկին դատապարտված են մնալու միայնա՞կ:


























