Հնդկական Մումբաի քաղաքում փլուզվել է մետրոյի էստակադան:

Հաղորդվում է վեց տուժածի մասին, սակայն իշխանությունները չեն բացառում փլատակների տակ մարդկանց առկայությունը:Ինչպես հաղորդում են հնդկական ԶԼՄ-ները, փլուզվել է վերգետնյա էստակադայի 50-մետրանոց հատվածը, որը հսկայական խցանում է առաջացրել: Տեղում աշխատում են փրկարարները:

Հաղորդվում է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է: