Սանկտպետերբուրգյան միջազգային առաջին կինոփառատոնի ժյուրին կգլխավորի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21-29-ը:
Կազմակերպիչները նշել են, որ հիմնական մրցույթում ներկայացված են այն երկների աշխատանքները, որոնք հաճախ են դուրս մնում հանդիսատեսի տեսադաշտից: Հիմնական ֆիլմերն արդեն մասնակցել են միջազգային փառատոններին եւ արժանացել մրցանակների, նշում է ՌԻԱ Նովոստին:
Մասնավորապես Իոհիմ Լաֆոսի «Սիրուց հետո» բելգիա-ֆրանսիական ֆիլմը լավագույն կանացի դերի համար մրցանակի է արժանցել Կաննի փառատոնում, Քիմ Նգուենի «Պատերազմի վհուկ» կանադական ֆիմլը` Բեռլինում «Արծաթե արջ» է ստացել:
Պետերբուրգում Կուստուրիցան սեպտեմբերի 23-ին հանդես կգա համերգով` իր «The No Smoking Orchestra» խմբի հետ:




























